«Հայկական ժամանակ». ԵԽԽՎ տասը պատգամավորներ համաձայնել են բարձրացնել հայկական պատվիրակության լեգիտիմության հարցը


09:24 , 15 հունվար, 2014

Թերթն անդրադարձել է ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանին Զարուհի Փոստանջյանիմասնակցությանը՝ գրելով. «Ըստ մեր տեղեկությունների, Զարուհի Փոստանջյանին հաջողվել է պայմանավորվել ԵԽԽՎ տասը պատգամավորների հետ. ովքեր համաձայնել են նիստի մեկնարկին ոտքի կանգնել և բարձրացնել հայկական պատվիրակության լեգիտիմության հարցը։ Ենթադրվում է, որ բավական թեժ քննարկում է տեղի ունենալու։ Իհարկե, հայկական պատվիրակության հայաստանյան անդամները վստահ են, թե որոշումը Փոստանջյանի օգտին չի կայացվի, քանի որ ԵԽԽՎ-ն պատվիրակությունների ձևավորման երկու հիմնական սկզբունք ունի, որոնք պահպանված են. մեկը՝ վերաբերում է պատվիրակության կազմի ընդդիմություն-իշխանություն հարաբերակցությանը. այն պետք է հավասար լինի, իսկ մյուսը՝ գենդերային համամասնությանը։ Իշխանության ներկայացուցիչները պնդում են, թե պատվիրակության հիմնական կազմում իշխանություն-ընդդիմություն հարաբերակցությունը հավասար է, փոխարինող կազմում՝ նույնպես»,–գրում է թերթը։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։