02:16 , 15 հունվար, 2014
Aravot.am-ը գրում է.
Աշնանը ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը եւս գիտական ատենախոսություն պաշտպանեց, եւ ինչպես Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ դարձյալ տնտեսագիտության ոլորտում: Սակայն ի տարբերություն քաղաքապետի ատենախոսության «կիսաբաց» պաշտպանության, Սահակյանի ատենախոսության պաշտպանությունը, կարելի է ասել, ծածուկ է եղել: Ամենահետաքրքրականը, սակայն, այս պատմության մեջ հետեւյալ դրվագն է՝ Արման Սահակյանի գիտական ղեկավարն էլ նրա տեղակալն է՝ Աշոտ Մարկոսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ