01:32 , 15 հունվար, 2014
Մինչև ե՞րբ մեր այգիներն ու պարտեզները ոտքի կոխան պիտի դառնան թշնամի կրունկներու ներքև…
Մինչև ե՞րբ գաղթական պիտի մնանք, օտարին՝ ծառա, օտարին՝ գերի:
Բավ է որքան թափառեցանք հեռավոր ափերու վրա` անտուն ու անկայան:
Հո՛ն, լեռներեն անդին, ծովերեն անդին, նվիրական հայրենիք մը ունինք, որ մեզ կը կանչե:
Չե՛ք լսեր անոր ձայնը:
Մի՞թե այդքան խուլ է ձեր հոգին, որ փակ կը մնա մեր լքված, մեր որբացած հողերեն բարձրացող աղաղակին առջև, արիացեք, դյուցազնացեք, եղեք հայկազյան փառապանծ ցեղին արժանավոր ժառանգորդները
Մուշեղ Իշխան