Վարդուհի Վարդերեսյանի աշխատավարձը՝ 100 հազար դրամ է, իսկ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահինը՝ 793.680 դրամ


00:31 , 15 հունվար, 2014

ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի ակադեմիկոսի աշխատավարձը 150 հազար դրամ է:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, հայ թատրոնի ապրող լեգենդ Վարդուհի Վարդերեսյանի աշխատավարձը՝ 100 հազար դրամ...
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի աշխատավարձը՝ 793.680 դրամ: 
Այսինքն, մի հանձնաժողովի նախագահ 76,5 տոկոս Վարդուհի Վարդերեսյան արժե և 63,5 տոկոս՝ Սերգեյ Համբարձումյան...

Տերդ խնդա, ազգ, տգետ Շմայսն ու Սեյրան Սարոյանը 6,5 անգամ ավելի արժեն, քան համաշխարհային հռչակ վայելող գիտնականը...