Մխիթարյանը որոշ խաղերում գրեթե միայնակ է հաղթանակ բերել «Բորուսիա»-ին. Ցորկ. Սպորտ


22:36 , 14 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիա»-ի մարզական տնօրեն Միխայել Ցորկը նշել է, որ խաղի բարելավում է ակնկալում թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը գերմանական ակումբ է տեղափոխվել 2013 թվականի ամռանը, Դոնեցկի «Շախտյոր»-ից` 27,5 մլն եվրոյի դիմաց:

«Եղել են հանդիպումներ, որոնցում նա չի առանձնացել, բայց որոշ խաղերում Մխիթարյանը գրեթե միայնակ է հաղթանակ բերել թիմին: Նա մեզ մոտ է տեղափոխվել առաջնությունից, որտեղ նրան պետք չէր շատ բարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրել յուրաքանչյուր 3-4 օրը մեկ: Բայց այդպիսի իրավիճակ է Բունդեսլիգայում: Նա պետք է հարմարվի դրան»,- ասել է Ցորկը: