22:22 , 14 հունվար, 20141in.am-ը գրում է.
Նորվեգիայում փրկարար ուղղաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Ողբերգությունը տեղի է ունեցել մայրաքաղաք Օսլոյից 25 կմ դեպի արևմուտք:
Նորվեգիայի Օդային բժշկական ծառայության ուղղաթիռը կործանվել է մայրուղու մոտակայքում՝ վթարից տուժած տղամարդուն օգնելու համար վայրէջք կատարելիս:
Երկրի իշխանությունները և իրավապահ մարմիններն արդեն սկսել են հետաքննել ուղղաթիռի կործանման պատճառները: