Ցրտահարության վտանգ չկա, բացի այգեթաղ չարված խաղողի այգիների. գյուղատնտեսության նախարարությունը


22:03 , 14 հունվար, 2014

Tert.am-ը գրում է.

Գյուղատնտեսության նախարարությունը ցրտահարության վտանգ չի տեսնում՝ բացառությամբ այգեթաղ չարված խաղողի այգիների: Tert.am-ի հետ զրույցում գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը պնդեց, որ վախենալ պետք չէ. Հայաստանում ավելի ցածր ջերմաստիճանի գրանցման դեպքեր են եղել:

«2002-ի դեկտեմբերի վերջին մինչև 30 աստիճան ցուրտ էր գրանցվել: Մենք ունենք բոլոր դիտակետերի տվյալներն ամբողջ ձմեռվա համար, սերտորեն համագործակցում ենք «Հայհիդրոմետ» ծառայության հետ»,-ասաց նա:

Գառնիկ Պետրոսյանը վստահեցրեց, որ աշնանացան հացահատիկային մշակաբույսերն այս պահի դրությամբ չեն տուժել:

«Չեն տուժել նաև պտղատու ծառատեսակները, մասնավորապես՝ ծիրանենին: Խաղողի այգիները, որոնք ժամանակին խնամքով այգեթաղ են արվել, չէին կարող վնասվել: Մենք անհանգստություն ունենք արարատյան դաշտավայրում չթաղված, չծածկված խաղողի այգիների պահպանության հացում, քանի որ այնտեղ առանձին հատվածներում դիտվել է 16 աստիճանից ցածր ջերմաստիճան, որոշ օրերի այն հասել է 20 աստիճանի»,-ասաց նա:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ