Իսրայելցի զինվորականները կանգնեցրել են Պաղեստինի վարչապետի ավտոշարասյունը


19:17 , 14 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Իսրայելցի զինվորականները արգելափակել են Պաղեստինի վարչապետ Ռամի Համդալլահի ավտոշարասյան երթևեկությունը՝ հաղորդում է Interfax-ը:

Պաղեստինի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Էհաբ Բսեսոն հաղորդել է, որ վարչապետի ավտոշարասյունը կանգնեցրել են Հորդանան գետի Արևմտյան ափին իսրայելական հսկիչ անցակետում: Միևնույն ժամանակ իսրայելցի զինվորականները ստիպել են Համդալլահի թիկնապահներին դուրս գալ մեքենայից:

Բսեսոն տեղի ունեցածը գնահատել է որպես հարձակում, որը կանաչ լույս է վառում պաղեստինցի ժողովրդի դեմ բռնության գործողությունների համար: Պաղեստինի կառավարության ներկայացուցիչը միջազգային հանրությանը կոչ է արել ստիպել Իսրայելին դադարեցնել բռնի գործողությունները ընդդեմ պաղեստինցիների և նրանց սեփականության: