Գերմանիան եվրոպացի զբոսաշրջիկների շարքում ամենաէքսկուրսիոն երկիրն է


21:01 , 14 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Գերմանիայի տեսարժան վայրերն ամենահայտնին են Եվրոպայում: Ազգային զբոսաշրջային կազմակերպության տվյալներով՝ Գերմանիան զբոսաշրջային շուկայում զբաղեցրած 12 տոկոս մասնաբաժնով առաջ է անցնում Իտալիայից և Իսպանիայից, այնուհանդերձ երկիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանվող հուշարձանների թվով զբաղեցնում է 3-րդ տեղը: Այս մասին հայտնում է Euromag-ը:

Գերմանիայում ընդհանուր առմամբ 38 օբյեկտ կա, որոնք ներառված են մշակույթի և բնության համաշխարհային ժառանգության ցուցակներում:

Գերմանիայում համաշխարհային ժառանգության բոլոր օբյեկտների մասին տեղեկատվությունը հասանելի է համացանցում: Զբոսաշրջիկներն օգտվում են նաև սմարթֆոնների համար նախատեսված հատուկ հավելվածներից:

2014 թվականին վերլուծաբանները կանխատեսում են զբոսաշրջիկների հոսքի աճ՝ կապված այն բանի հետո, որ Գերմանիան նշելու է միանգամից մի քանի կարևոր մշակութային օրեր:

Բեռլինում այս տարի կնշվի Բեռլինյան պատի անկման 25-ամյակը, իսկ Կոնստանց քաղաքում կնշեն կաթոլիկ եկեղեցու միասնությունը վերականգնած տաճարի կառուցման 600-ամյակը: