Համացանցում իրարանցում առաջացրած կարճամետրաժ ֆիլմի հաջողությւոնը արտասահմանյան կինոփառատոնում


18:53 , 14 հունվար, 2014

Կարճամետրաժ ֆիլմերի ռեժիսոր Արշակ Զաքարյանի ֆիլմը մասնակցում է լեհական կինոփառատոնին և անցել է եզրափակիչ փուլ: Ո՞ր ֆիլմի և  ի՞նչ փառատոնի մասին է խոսքը. այս և այլ հարցերի պատախանները ռեժիսորի հետ զրուցում ճշտեց ArmStar.am-ը` անմիջապես լուրն իմանալուց հետո:

 Եզրափակիչ անցած ֆիլմը «Կինը»- ն է, թե՞ «Անպետքը»:

Ոչ, «կինը»  ներկայացրել էինք անցած տարի, և շատ լավ էր ընդունվել: Այսօր  իմ ֆեյսբուքյան էջին տեղադրել էի լեհական հեռուստաալիքով «Կինը» ֆիլմի մասին հաղորդումից մի հատված,  որն օգտագործել էին կինոփառատոնի տեսահոլովակի մեջ:

 Փաստորեն վերջերս համացանցում իրարանցում առաջացրած «Անպետքը» ֆիլմի մասի՞ն է խոսքը:

Այո,  այսօր իմացա, որ մեր նոր` «Անպետքը»  ֆիլմն այս տարի նույնպես հաղթել է առաջին փուլում:

Ինչ հիմունքներով է կատարվում ֆիլմի ընտրությունը,  մանրամասնեք այդ փառատոնի 

մասին:

Դա  հեղինակային, ոչ կոմերցիոն ֆիլմերի փառատոն է, անվանումն է «ZOOM – ZBLIZENIA»: Այս տարի մասնակցում  էր  649 ֆիլմ,  որոնցից ընտրվել են 82-ը: Պրոֆեսիոնալ ժյուրին մեկ ամսվա ընթացկում բոլոր ֆիլմերը նայում է և քվեարկությամբ ընտրում վերջնական փուլ անցնող ֆիլմերը: Շատ լավ կազմակերպված փառատոն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ