Ինտերնետային տերմինները և դրանց նշանակությունը


18:40 , 14 հունվար, 2014

00

Ավատարներ և մեմեր, թրոլլինգ և սպամ. սրանք բոլորը տերմիններն են, որոնք հաստատուն մտել են համացանցային լեքսիկոնի մեջ: Դրանց մեծամասնությունը գալիս է անգլերենից: Ինչպե՞ս են առաջացել այդ նոր տերմինները և ի՞նչ նշանակություն ունեն դրանք: 

Ավատարներ

0

Այս բառը, որը նշանակում է մեր փոխակերպումը համացանցում, ունի առեղծվածային ծագումնաբանություն: Այն գալիս է հին սանսկրիտ լեզվի «ավատարա» բառից, որը նշանակում էր երկրային տեսք ստացած աստվածություն:

Անգլերենի մեջ այս բառը մտել է դեռ 18-րդ դարում` շնորհիվ հինդի լեզվի և պահպանել է իր նշանակությունը: Եվ միայն 1992 թվականին բառը տարածում գտավ ամերիկացի ֆանտաստ գրող Նիլ Ստիվենսոնի շնորհիվ, ով իր աշխատություններում այդ բառին տեխնոլոգիական իմաստ հաղորդեց:

 Հեշթեգ

2

1920-ականներին ԱՄՆ-ում # նշանը օգտագործվում էր քաշի պայմանական նշանակման համար: Այլ երկրներում այն օգտագործվում էր որպես համարի նշան: Առաջին անգամ այս նշանը սկսեցին օգտագործել Bell Labs ընկերության ինժեներները` որպես ընդհանուր ֆունկցիա և անվանեցին այն «օկտոտորպ»: Ներկայումս հեշթեգերը դարձել են հայտնի՝ շնորհիվ Twitter և Instagram սոցիալական ցանցերի, որտեղ այդ նշանի օգնությամբ հնարավոր է գտնել քեզ հետաքրքրող թեման: Դրա համար էլ նշված ցանցերում սովորական բան են #photo, #cat, #funny հեշթեգերը: 

Տրոլլինգ

3

Չնայած օնլայն տրոլլը պատկերվում է չարախնդող դեմքի տեսքով՝ բուն բառը ծագել է ֆրանսիական հնացած «Troller» բառից, որը նշանակում «թափառել որսի ժամանակ»: Անգլերենում նույն բառը ստացել «ձուկ բռնել խայծի օգնությամբ» նշանակությունը: Հենց խայծով ոչինչ չկասկածող զոհին բռնելու իմաստն էլ բերեց նրան, որ բառը դարձավ ինտերնետային բառապաշարի ամենատարածված բառերից մեկը: Ինտերնետային տրոլլինգը իրավիճակն է, երբ ինչ-որ օգտատերեր սադրում են այլ օգտատիրոջ` հեգնանքի, ծաղրանքի ու թեման շեղելու միջոցով: 

Մեմ

4

«Մեմ» բառը ծագել է 1976 թվականին` անգլիացի պրոֆեսոր Ռիչարդ Դոքինզի «Էգոիստ գենը» գրքում: Գրքում բառը հին հունարեն  «μίμημα» («միմեմ») բառի կրճատ տարբերակն էր, որը նշանակում էր «նմանակում»: Հետագայում բառը դարձավ համացանցի ամենակուլտային ֆենոմեններից մեկը, որով բնորոշում են տեղեկատվություն, միտք, տեսանյութ, լուսանկար, որը սկսում է համացանցում տարածվել մեկ մարդու մոտից, բայց այնքան լայն տարածում է ստանում այլ օգտատերերի մոտ, որ արդյունքը նմանվում է վիրուսի կամ գենի, որը վերարտադրվում է, փոփոխվում ու զարգանում է:

Սփամ

5

«Սփամ» տերմինը առաջին անգամ ծագել է բրիտանական կատակերգական  «Մոնթի Փայթոնի թռչող կրկեսը» շոուի ժամանակ` 1970 թվականին: Նույնանուն սքեթչում սփամ բառը, որը Hormel Foods Corporation կողմից արտադրվող համեմունքներով պատրաստված խոզապուխտի հապավում էր («SPiced hAM»), օգտագործվում էր ամենուր, իսկ երգող վիկինգների նվագախումբը այնքան բարձր էր երգում այդ բառը, որ մնացած մարդկանց ձայները չէին լսվում:

1980-ականներին, երբ ինչ-որ մեկը ցանկանում էր բարկացնել ու դադարացնել առցանց երկխոսությունը, նա քոփի էր անում մեկ բառ կամ ֆրազ և, անընդհատ փեյսթ անելով, այն ուղարկում էր իր զրուցակցին: Այդ ժամանակվանից ի վեր բառը սկսվեց օգտագործվել որպես մի տերմին, որը բնորոշում է այն անպետք ինֆորմացիայի հոսքը, որը խլացնում է իրական կոնտենտը:

Գիկ

a boyfriend courts his girlfriend

«Գիկ» (անգլերեն «Geek») բառը ծագել է գերմանական «geck» բառից, որով բնորոշում էին քոչվոր կրկեսի խելացնոր մարդու: Կրկեսային գիկը ավանդաբար զվարճացնում էր խստաշունչ գերմանացի հանդիսատեսին` կծելով, պոկելով կենդանի ճտերի գլուխները: Ժամանակակից իմաստով, բառը ի հայտ է եկել ամերիկացի Ռոբերթ Հայնլայնի «Ջեքփոթի տարի» գրքում, իսկ 1980-ականներից այն օգտագործում էին բնութագրելու տեխնոլոգիաներրով տարված երեխաների, որոնք սոցիալական հարմարվողականության ցածր մակարդակ են դրսևորում: Ի դեպ, հենց նման գիկ երեխաների շերտը ծնունդ տվեց համացանցային միլիոնատեր ու անգամ միլիարդատեր գիկերի առաջին սերունդին: