18:23 , 14 հունվար, 20141in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ քննադատության է ենթարկվել ծախսերի համար: Տասնյակ միլիոնավոր ֆունտ սթեռլինգ ծախսվել է հատուկ ծրագրի վրա, որը առցանց հավաքագրում է զինվորականներին: Սակայն ծրագիրն արդյունքում աշխատում է ոչ այնպես, ինչպես նախատեսվել էր:
Հատուկ ծրագիրը մշակվել էր Մեծ Բրիտանիայի ռազմական գերատեսչության համար: Recruitment Partnering Project ծրագրային ապահովումը Թագավորության գանձարանին արժեցել է 1.3 միլիարդ ֆունտ, ծրագիրն ամբողջությամբ պետք է սկսի աշխատել 2015թ.՝ հաղորդում է The Times-ը:
Սակայն ծրագրում հայտնաբերվել են թերություններ, որոնք դժվարություններ են առաջացնում զինվորներին հավաքագրելիս: Ներկայում բարձրաստիճան պաշտոնյաները քննարկում են հավելյալ հավելված ստեղծելու հարցը, որը կարժենա 50 միլիոն ֆունտ:
Թագավորության ՊՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը հաղորդել է, որ նախարարներն արդեն զբաղվում են այս խնդրով: