01:15 , 15 հունվար, 2014Tert.am-ը գրում է.
Հայաստանի բնակչության հիմնական մասը վախենում է ծանոթանալ կոմունալ ծախսերին՝ դեկտեմբեր ամսվա էլեկտրաէներգիայի ու գազի հաշիվներին: Բացի այն, որ այս տարվա հուլիսի 1-ից գազը թանկացել է 18.2%-ով, իսկ էլեկտրաէներգիան՝ 26.7%-ով, այս տարվա ձմռան եղանակային պայմանները նախորդ տարվա համեմատ շատ ավելի խստաշունչ են: Թե՛«ՀայՌուսգազարդ»-ից, թե՛«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից Tert.am-ին հայտնեցին, որ այս տարի դեկտեմբեր ամսին նախորդ տարվա համեմատ գազի և էլեկտրաէներգիայի սպառումը զգալիորեն ավելացել է։
«Ճիշտ ասած՝ վախենում եմ գնալ-նայել: Մենք վառում ենք միայն հոսանք, բայց երևի մի 100 հազար դրամի հաշիվ եկած կլինի»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի 16-րդ թաղամասի բնակիչ Մարիամ Խաչատրյանը:
Նման «վախերի» մասին այս օրերին կարելի է լսել բազմաթիվ մարդկանցից:
Իսկ օրինակ՝ գրող Արփի Ոսկանյանն էլ Facebook-ի իր էջում բնակչության հետ կիսվել է օգտակար խորհրդով. «Ժող ջան, անցեք էներգիա խնայող լամպերի։ Էսօր գնացի հոսանքը մուծելու ու հաճելիորեն զարմացած եմ։ Ասում էին, չէի հավատում, ահռելի տարբերություն ա տալիս»:
Բացի այն, որ այս տարվա հուլիսի 1-ից գազը թանկացել է 18.2%-ով, իսկ էլեկտրաէներգիան՝ 26.7%-ով, այս տարվա ձմռան եղանակային պայմանները նախորդ տարվա համեմատ շատ ավելի խստաշունչ են:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քվեարկությամբ որոշեց գազի սակագինը մինչև 10 հազ խմ սպառողների համար 1 խորանարդ մետրի դիմաց սահմանել 156 դրամ՝ նախկին 132 դրամի փոխարեն, իսկ էլեկտրաէներգիայի սակագինը՝ 38 դրամ՝ ցերեկվա և 28 դրամ՝ գիշերվա համար՝ նախկին 30-ի և 20-ի փոխարեն՝ համապատասխանաբար։
Tert.am-ի հետ զրույցում «ՀայՌուսգազարդ»-ի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը հայտնեց, որ եթե 2012-ի դեկտեմբեր ամսին բնակչության կողմից սպառվել է 84,3 մլն խ/մ, ապա 2013-ի դեկտեմբերին՝ 122 միլիոն խ/մ գազ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ