17:52 , 14 հունվար, 2014
Lurer.com-ը գրում է.
Արդեն տևական ժամանակ է, ինչ Գարեգին Նժդեհի հրապարակի մոտ գտնվող շենքերի` մասնավորապես Բագրատունյաց 13 հասցեում գտնվող շենքի մոտ հավաքվում են մարմնավաճառներ: Այս մասինԼուրեր.com-ին հայտնեցին տվյալ շենքերի մի խումբ բնակիչներ:
Նրանց փոխանցմամբ` մարմնավաճառները վերջին օրերին իրենց հավաքատեղին են դարձրել այդ տարածքը, ինչի հետևանքով խաթարել են շրջակա բնակչության անդորրը: Նրանք տվյալ վայր են ժամանում մի քանի ավտոմեքենայով, աղմկում, բարձր երաժշտություն միացնում, զվարճանում` միևնույն ժամանակ չմոռանալով զբաղվել իրենց «գործունեությամբ»:
Լուրեր.com-ը խնդրի վերաբերյալ զրուցեց նաև ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանի հետ:
Վերջինիս խոսքով` Ոստիկանությունն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում ստուգայցեր է անցկացնում:
Չնայած ոստիկանության կողմից պարբերաբար կազմակերպվող ստուգայցերին, Արմեն Մալխասյանը նշեց, որ ինքը հարցի վերաբերյալ կզգուշացնի Ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցներին: