Նոր Զելանդիայում փորձում են փրկել ծանծաղուտը նետված 12 կետի


20:21 , 14 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Նոր Զելանդիայում փորձում են փրկել մի խումբ կետերի, որոնք նետվել են հարավային կղզիներից մեկի շրջանում առկա ավազե ծանծաղուտը՝ հայտնում է Associated Press-ը:

Ծանծաղուտը նետված 13 կետերից մեկն արդեն սատկել է: Իշխանություններն անհանգստացած են այն հանգամանքով, որ ափից վտանգավոր հեռավորության վրա ևս մոտ 50 կետ է նկատվել:

Փրկարարներն ակնկալում են կենդանիներին հետ մղել ալեկոծության ժամանակ, որը սպասվում է ժամեր անց: Մինչ այդ նրանք ջուր են լցնում կաթնասունների վրա և թաքցնում արևից: