17:15 , 14 հունվար, 20141in.am-ը գրում է.
Գիտնականները սխալներ են գտել հոդվածում, որի հեղինակներն ապացուցել են, թե գլոբալ տաքացումը կապ չունի Աֆրիկայում զինված հակամարտությունների թվի աճի հետ:
Գլոբալ տաքացման հետևանքով Աֆրիկայում ջերմաստիճանը վերջին կես դարում հատկապես ուժգին է բարձրանում: Միաժամանակ «սև մայրցամաքում» նկատվել է քաղաքացիական պատերազմների թվի աճ, որը գագաթնակետին է հասել ХХ դարի 90-ականներին:
Ջերմաստիճանի և պատերազմների միջև կապ չգտնող հետազոտության հեղինակները եղել են Օսլոյի խաղաղության հետազոտման ինստիտուտի Քաղաքացիական պատերազմների ուսումնասիրման կենտրոնի մասնագետները, ովքեր հակամարտության հիմնական պատճառները տեսել են քաղաքականության և տնտեսության ոլորտում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Նոր հոդվածում ամերիկացի գիտնականներ Սողոմոն Սյանը՝ Կալիֆոռնիայի համալսարանից, և Քայլ Մենը՝ Փրինսթոնի համալսարանից, հերքել են նախորդ հոդվածի հեղինակների պնդումները: