Երկու էսպրեսոն լավացնում է ձեր երկարաժամկետ հիշողությունը


16:09 , 14 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

«Սուրճը վաղուց է համարվում ուսանողների ընկերը, որոնք սովորում են գիշերը»,- գրում է New Scientist-ը:

Սակայն, ինչպես պարզվել է, այդ ըմպելիքը ոչ միայն օգնում է չքնելուն, այլև ավելին է անում: Ինչպես ցույց է տվել առաջին համոզիչ հետազոտությունը, որն անցկացվել է մարդկանց վրա, կոֆեինը նպաստում է երկարաժամկետ հիշողության լավացմանը: 

Ավելի վաղ կոֆեինի ազդեցությունը հիշողության վրա հաստատվում էր կենդանիների, մասնավորապես մեղուների ու առնետների վրա կատարված հետազոտություններով, նշում է հոդվածագիր Սայմոն Մեյկինը:

Մայքլ Յասան՝ Կալիֆոռնիայի համալսարանի նեյրոկենսաբաններից մեկը, հավաքել է 160 մեծահասակ կամավորների, որոնք սովորաբար օգտագործել են կոֆեին նվազագույն չափաբաժիններով: Ընդ որում՝ գիտնականները նշում են, որ կոֆեին հարկավոր է ընդունել ուսումնասիրվող նյութից առաջ կամ սովորելու ընթացքում, ոչ թե քննությունից առաջ. գրում է New Scientist-ը: