15:44 , 14 հունվար, 2014
1. Օրեկան 6-7 ժամ քնող մարդիկ ավելի քիչ են հակված վաղաժամ մահվան, քան 8 ժամ քնողները, իսկ օրեկան 5 ժամից պակաս քնող մարդկանց մոտ հոգեկան խնդիրներ ծագում են երեք անգամ ավելի հաճախ, քան 8-9 ժամ քնողների մոտ:
2. Մարդու համար չկա ավելի հաճելի ձայն, քան իր անվան արտաբերումը: Առաջին բանը, որը պետք է հիշել ծանոթանալիս, անունն է, այլ ոչ թե պաշտոնը կամ մասնագիտությունը: Հենց սա է լավ հարաբերություններ կազմավորելու առաջին կանոնը:
3. Արագ քնելու համար անհրաժեշտ է պառկել մեջքի վրա, ձգվել և թույլ տալ, որպեսզի մարմինը թուլանա: Հետո պետք է փակել աչքերը և բիբերը վեր բարձրացնել, որովհետև հենց դա է աչքերի նորմալ վիճակը քնի ժամանակ: Այս ամենն անելուց հետո մարդը քնում է խորը ու առողջ քնով և շատ արագ:
4. Հոգեբանները պարզել են, որ կնոջը պետք է ընդամենը 45 վայրկյան` անծանոթ տղամարդուն գնահատական տալու համար: Այդ 45 վայրկյաններից 10-ը նա տպավորություն է կազմում նրա մարմնի կառուցվածքից, 8 վայրկյան` գնահատում է աչքերը, 7 վայրկյանը` մազերը, 10 վայրկյան` շրթունքներն ու կզակը, 5 վայրկյան` ուսերը և ևս 5 վայրկյան` ամուսնության մատանուն, եթե այն կա:
5. Հոգեբանության իմացությունը բարդացնում է կյանքը, իսկ կիրառությունը` դյուրինացնում:
6. Հոգսերի, անհանգստությունների ու սթրեսների դեմ ամենաարդյունավետ միջոցը ընթերցանությունն է: Ինչպես պարզել են Օքսֆորդի համալսարանի հետազոտողները, հենց ընթերցանությունն է ամենաարագ հանգստացնող ազդեցությունն ունենում մեր օրգանիզմի վրա: Զարմանալի է, բայց ընթերցանությունը շատ ավելի արդյունավետ է, քան ալկոհոլի կիրառությունը, զբոսանքը, թեյ խմելը և երաժշտություն լսելը:
7. Երբեմն միակողմանի սերը կարող է վերաճել իսկական մոլուցքի ու անգամ հոգեկան շեղումներ առաջ բերել, ինչպիսին, օրինակ, Ադելի սինդրոմն է, որն արտահայտվում է այլ մարդու հանդեպ տևական ու անպատասխան սիրային մոլուցք ունենալով:
8. Ուսումնասիրելով ավելի քան մեկ միլիարդ թվիթեր, որոնք արվել են տարբեր խոշոր սպորտային միջոցառումների ժամանակ, գիտնականները պարզել են, որ ինչքան ավելի «բարձր» ու վստահ է արված բանավիճող կողմերից մեկի հայտարարությունը, այնքան ավելի հավանական է, որ հենց նա կհաղթի բանավեճում: Այլ կերպ ասած, վստահ խոսեք, անգամ եթե գիտեք, որ իրավացի չեք:
9. Երբ մարդը փորձում է ինչ-որ բան հիշել, բայց շարունակում է նայել ձեր աչքերի մեջ, վստահ եղեք՝ նա ձեզ խաբում է:
10. Կանայք իրենց սիրված են զգում, երբ իրենց զուգընկերոջ հետ առերես են շփվում, շփվելիս էմոցիոնալ մտերմիկություն են զգում, երբ նրանք աշխատում են, խաղ են անում, խոսում են և նստում են իրենց զուգընկերոջ կողքը: