ՃՈ պետը ապահովագրողներին կոչ է անում օպերատիվ ժամանել դեպքի վայր


15:42 , 14 հունվար, 2014

ՃՈ պետը ապահովագրողներին կոչ է անում օպերատիվ ժամանել դեպքի վայրPanorama.am-ը գրում է.

Երևանում տեղացած առատ ձյունով պայմանավորված վարորդներին ու ապահովագրական ընկերություններին ուղղված կոչով հանդես է եկել նաև Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը:

«Վարորդներին խնդրում ենք լինել զգոն և ուշադիր, հստակ հետևել ճանապարհային ոստիկանների ցուցումներին: Դիմում ենք ձեր իրավագիտակցությանն ու օրինահարգությանը: Ոստիկանությունը բոլոր շահագրգիռ կառույցներին ու կազմակերպություններին կոչ է անում առավելագույնս համագործակցել ճանապարհային ոստիկանության հետ, իսկ ապահովագրական գործակալությունների ներկայացուցիչներին՝ վթարների դեպքում ավելի օպերատիվ ժամանել դեպքի վայր՝ խցանումներից զերծ մնալու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արշակյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ