15:36 , 14 հունվար, 20141in.am-ը գրում է.
Նյու Մեքսիկո նահանգում դատարանը թույլատրել է էֆթանազիան՝ հայտնում է CNN-ը: Նման որոշում է ընդունվել երկուշաբթի:
Համաձայն դատարանի որոշման՝ անբուժելի հիվանդ մարդիկ, ովքեր մնում են հոգեպես առողջ, կարող են դիմել էֆթանազիայի: Բժիշկներն իրենց հերթին իրավունք են ստանում այդպիսի հիվանդներին ներարկել դեղամիջոցի մահացու չափաբաժին:
Նյու Մեքսիկոյի դատախազությունը ներկայումս ուսումնասիրում է դատարանի որոշումն ու դիտարկում բողոքարկման հնարավորությունը:
Դատավարության առիթ էր հանդիսացել Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միության և հաջակցություն էֆթանազիայի Compassion & Choices կազմակերպության հայցը: Նրանք դատարան էին դիմել Նյու Մեքսիկայի երկու բժիշկների և քաղցկեղով հիվանդ Աջա Ռիգսի անունից՝ կոչ անելով ճանաչել հիվանդի՝ էֆթանազիայի իրավունքը:
Այսպիսով՝ Նյու Մեքսիկոն կարող է դառնալ էֆթանազիան թույլատրող ԱՄՆ 5-րդ նահանգը (Օրեգոն, Վաշինգտոն, Մոնտանա և Վերմոնտ): Առաջինը եղել է Օրեգոնը, որտեղ համապատասխան որոշումն ընդունվել է 1997 թվականին: