Հայրենական պատերազմում մահացած տանկիստի հուզիչ նամակը գտել են 25 տարի անց


15:23 , 14 հունվար, 2014

Հայրենական պատերազմում մահացած տանկիստի հուզիչ նամակը գտել են 25 տարի անցLife.panorama.am-ը գրում է.

«25 հոկտեմբերի, 1941թ.

Բարև, իմ Վարյա: Չէ, չենք հանդիպի մենք: Երեկ կեսօրին պայքարում էինք ևս մեկ ֆաշիստական խմբի դեմ, արկը ծակեց տանկի զրահապատ պաշտպանությունն ու պայթեց ներսում: Մինչ տանկը քշեցի անտառ Վասիլին մահացավ, վերքը շատ խորն էր:

Իմ վիճակն էլ գնալով վատանում է: Վասիլիին թաղեցի կեչիների պուրակում: Նա չհասցրեց ինձ որևէ բան ասել ու ոչինչ չփոխանցեց իր գեղեցիկ Զոյային և դստերը` շեկլիկ Մաշային:

Այսպես` երեք տանկիստներից մնացել եմ միայն ես: Գիշերը տանջանքերի ու ցավերի մեջ եմ անցկացրել, շատ արյուն եմ կորցրել: Հիմա, չգիտեմ ինչու, կուրծքս այրող ցավը հանգստացել է և հոգուս խաղաղություն է իջել: Վատ եմ ինձ զգում միայն, որ ամեն ինչ չկարողացանք անել, սակայն արեցինք այն ամենն, ինչ կարող էինք: Ոչինչ, մեր ընկերները կվռնդեն թշնամուն, որը չպետք է քայլի մեր անտառներով ու դաշտերով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ