15:13 , 14 հունվար, 2014
Նախ ասենք, որ միրգն աշխարհում առաջինն օգտագործել են չինացիները, ապա թվարկենք նրա կոնկրետ արժանիքները։
1.Արմավում հակաօքսիդանտների առկայությունը մարդու օրգանիզմին երաշխավորվում է ազատ ռադիկալների հեռացում, որոնք անում են ամեն ինչ՝ մեզ ծերացնելու համար։
2 Բետա կարոտինի բարձր պարունակությունն օգնում է աչքի և շնչառական օրգանների աշխատանքին հետևելուն, ինչպես նաև թոքերի քաղցկեղի առաջացմանն ու զարգացմանը խոչընդոտելուն։ Ի դեպ, հակաքաղցկեղային պայքարի հատկություն ունի նաև արմավում առկա A վիտամինը։
3 Արմավը բնական հրաշալի դեղամիջոց է սիրտ անոթային հիվանդություններով տառապողների համար, այն բուժական ազդեցություն ունի կալիումի պարունակության շնորհիվ։
4 Բժիշկներն օրվա սննդաբաժնում արմավի ներկայություն են երաշխավորում նաև միզաքարային հիվանդության դեպքում, քանի որ նրանում առկա մագնիումը խոչընդոտում է երիկամներում քարեր գոյանալուն։
5 Արյան մեջ հեմոգլոբինի ցածր մակարդակ ունեցողներին արմավն օգնում է արյան կազմը բարելավելուն՝ իր պարունակած երկաթի շնորհիվ։
6 Բջջանքի բարձր պարունակությունը բարելավում է աղեստամոքսային ուղու աշխատանքը։
7 Վիտամին C-ն ոչ միայն ամրապնդում է իմունիտետը, այլև բարելավում անոթների վիճակը։
8 Արմավից կարելի է պատրաստել հիանալի դիմակներ, որոնք բարելավում են մաշկի վիճակն ու գույնը։
ԼՂՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ