14:57 , 14 հունվար, 2014
Life.panorama.am-ը գրում է.
Ըստ սեռի զուգարանների բաժանումը արդեն տևական ժամանակ է, ինչ քննարկումների պատճառ է հանդիսանում ԱՄՆ-ում: Հաստատված կարգից դժգոհում են ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձինք, ովքեր դեռ չեն հստակեցրել իրենց սեռական նույնականացման հետ կապված խնդիրները:
Վերջիններիս պնդմամբ ներկա իրավիճակը իսկապես խնդրահարույց է, քանի որ լինելով ոչ ավանդական սեռական կողմնորոշման կրողներ՝ թե տղամարդկանց և թե կանանց համար նախատեսված զուգարաններից օգտվելուց իրենք անհարմարավետության զգացումներ են ունենում:
Վերջին մի քանի տասնամյակում ԱՄՆ-ում տրանսգենդերների համար հատուկ հասարակական զուգարանների ստեղծման խնդիրները ոչ միանշանակ արձագանքների են արժանացել: Միաժամանակ հետաքրքական է, որ որոշ նահանգներում, ինչպես օրինակ Օրեգոն և Ֆիլադելֆիայում, արդեն իսկ գոյություն ունեն «տղամարդկանց և կանանց համար» տարբերակումը չունեցող ունիվերսալ զուգարաններ՝ հատկապես դպրոցներում և քոլեջներում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ