14:45 , 14 հունվար, 20141in.am-ը գրում է.
Երկուշաբթի Բրազիլիայի Կամպինաս քաղաքում հրազենային զենքից սպանվել է 12 մարդ: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, նրանցից առնվազն 6-ը հաշվառման մեջ են եղել ոստիկանությունում:
Նույն օրը սպանությունը տեղի ունեցած շրջանում անհայտ անձինք ամբողջությամբ ավտոկայանում հրկիզել են երեք ավտոբուս, ջարդել ու թալանել 7 մեքենա: Քննչական ոստիկանության ներկայացուցիչները չեն բացառում, որ բարբարոսոական գործողություններն ուղիղ կապ ունեն սպանությունների հետ:
Բրազիլիայի քաղաքներում հասարակական անվտանգության խնդիրները միջազգային հանրության ուշադրության կենտրոնում են հայտնվել ֆուտբոլի աշխարհի առաջնության կապակցությամբ, որը տեղի է ունենալու հարավամերիկյան այս երկրում հունիսի 12-ից հուլիսի 13-ը: