Ոստիկանները կօգնեն ձյան մեջ թաղված ու անօգնական վարորդներին


14:26 , 14 հունվար, 2014

Ոստիկանները կօգնեն ձյան մեջ թաղված ու անօգնական վարորդներինPanorama.am-ը գրում է.

Ճանապարհային ոստիկանությունը, պայմանավորված ձյան առատ տեղումներով, այսօր ժամը 6.00-ից սկսել է «Օգնություն ճանապարհներին» միջոցառումը, որի նպատակն է՝ աջակցություն ցուցաբերել վարորդներին, հարկ եղած դեպքում որոշ ճանապարհահատվածներում սահմանափակել երթևեկությունը, դուրս բերել և տեղափոխել ձյան մեջ թաղված մեքենաները, անհրաժեշտության դեպքում տեղափոխել ու տեղավորել ուղևորներին, վարորդներին իրազեկել ճանապարհների վիճակի մասին: Այդ մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Վարորդներին խնդրում են լինել զգոն և ուշադիր, հստակ հետևել ճանապարհային ոստիկանների ցուցումներին. մասնավորապես, անհրաժեշտության դեպքում վտանգավոր ուղեհատվածում ղեկի մոտ տեղը զիջել փորձառու ոստիկանին, ոստիկանի պահանջով ժամանակավորապես դադարեցնել երթևեկությունը, կայանել մեքենան, փոխել շարժման ուղղությունը և այլն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ