14:07 , 14 հունվար, 2014Tert.am-ը գրում է.
Եվրոպական հանձնաժողովը «Շահ Դենիզ- 2» նախագծի վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ է տարածել, որտեղ նշվում է, որ եվրոպացի օգտագործողներն Ադրբեջանից գազ կստանան 2019թ.-ի վերջից, գրում է Независимая газета-ն։
Նշվում է, որ Հարավային գազային միջանցքը, որը շրջանցելու է Ռուսաստանը, կազմված է լինելու Անդրանատոլիական գազատարից (TANAP), որն անցնում է Թուրքիայի տարածքով, և Անդրադրիատիկ գազատարից (TAP)՝ Հունաստանով ու Ալբանիայով դեպի Իտալիա։
TAP-ի սկզբնական հզորությունը կազմելու է տարեկան 10 մլրդ խորանարդ մետր՝ մինչև 20 միլիարդ խորանարդ մետր ընդլայնվելու հնարավորությամբ։
Բաքուն արտոնել է «Շահ Դենիզ» հանքավայրի շահագործման վերաբերյալ «Փուլ-2» նախագիծը՝ 28 մլրդ դոլարի սահմաններում։
Այդ նախագծի շրջանակներում արդյունահանված գազի 62.5%-ը նախատեսվում է ուղարկել եվրոպական շուկա։ Համաձայն նախագծի՝ «Շահ Դենիզ» հանքավայրի շահագործման երկրորդ փուլից գազի արդյունահանումը կսկսվի 2018թ.-ի վերջին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ