iPod-ի ստեղծողը կաշխատի Google-ի ընտանիքում


13:55 , 14 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Google ընկերությունը հունվարի 13-ին հայտարարել է, որ ձեռք կբերի ամերիկյան երիտասարդ Nest Labs ընկերությունը, որը կզբաղվի տների ու գրասենյակների համար ցուցիչների ու թերմոստատների արտադրությամբ: 

Գործարքի գինը կազմում է 3,2 մլրդ դոլար, ինչը բարձր է շուկայական գներից: Google-ի ղեկավար Լարի Փեյջն ընդգծել է, որ Nest Labs-ը ստեղծել է հիանալի թիմ, որը, պահպանելով իր անունը, հիմա կդառնա Google-ի ընտանիքի մաս: 

Փեյջը բարձր է գնահատել Nest Labs-ի արտադրանքի որակը, հայտնում է ITAR-TASS-ը: 

Nest Labs-ի գնումից հետո այն կշարունակի ղեկավարել նրա ներկայիս ղեկավարն ու հիմնադիրը՝ Թոնի Փեդելը:

Մինչ 2008-ը նա աշխատել է Apple-ում, որտեղ հասել է մինչև ավագ փոխնախագահի պաշտոնի: Հայտնի է որպես հեղափոխական iPod փլեյերի ստեղծող: