13:37 , 14 հունվար, 2014Panorama.am-ը գրում է.
Ձյան մաքրման աշխատանքների վերաբերյալ քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունը, որը հրապարակել է նաև Panorama.am-ը, բարկացրել է Երևանի մի քանի բնակիչների:
Խմբագրություն զանգահարած Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ գտնվող շենքերից մեկի բնակչուհի Տիգրանուհի Մարկոսյանն ասաց, որ խոսում է նաև հարևանների անունից, շատ դժգոհ են:
«Մերգելյանի տարածքը, երևի գիտեք, դիք է, մինչև տոները մեքենաների ճանապարհն էր մաքրված, և մենք մեքենաների հետ փոխեփոխ կարողանում էինք այդ դիքը «մագլցել»: Ոչ մի աղ, ոչ մի ավազ չէր ցանված մայթերի վրա: Իսկ այսօր արդեն ցավ ապրեցինք, որ դահուկներ չունենք տանը: Ձյան հաստ շերտի տակ էր անցել ու մնացել ողջ ճանապարհը»,-ասաց երևանցի տիկինը:



Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ