Փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ մարդիկ ուղղակի բողոքում են


13:22 , 14 հունվար, 2014

Համացանցում հայտնվել է մի թելադրություն արջի մասին, որը գնալով մեծ արձագանք է ստանում, որովհետև մարդիկ այն համարում են դաժան: Ես դպրոց եմ ընդունվել 1997 թվականին ու հավաստիացնում եմ ձեզ՝ իմ սովորելու տարիներին այդ թելադրությունը ես նույնպես գրել եմ: Այնուհետև մեզ բացատրել են, թե ինչ մեծ ուժ ունի միասնականությունը: Փաստորեն, համացանցի մասսայականացման պատճառով այդ թելադրությունը հիմա անվանում ենք դաժան: Ի՞նչ եք կարծում, եթե ձեր երեխային բացատրեք այդ թելադրության ճիշտ կողմերը, երեխան կունենա արդյո՞ք հոգեկան խնդիրներ: Պատասխանը՝ միանշանակ ոչ: Սակայն թելադրությունը կարդալ ու ասել, որ այն դաժան է, այդքանով իսկ կազդեք երեխաների հոգեբանության վրա: Ձեր տեսանկոյւնից եթե նայենք, ուրեմն Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազարում» էլ դավաճանությունն է առկա ու ընտանեկան անհամերաշխությունը, եկեք «Քաջ Նազարն» էլ վերացնենք մեր գրադարաններից:
Հ. Գ. Փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ մարդիկ ուղղակի բողոքում են: