13:12 , 14 հունվար, 2014Էությունն այնչափ թաքցված է մեզանից, որ շատ, նույնիսկ արտասովոր իմաստասերների ներկայանում է որպես անհասանելի…. Մեր համաձայնությունը ինչ-որ բանի հետ ինչ-որ չփոփոխվող բան չէ: Իրապես, որտե՞ղ է իր հայացքները չփոխած մարդը: Այժմ անցնենք մեզ շրջապատող առարկաներին. ինչքա՞ն ամեն ինչ կարճաժամկետ է եւ վաղանցիկ, ի՛նչ հեշտությամբ կարող է դառնալ ցոփակյացի, անառակի կամ ավազակի սեփականությունը: Այնուհետև զննենք մեր ժամանակակիցների բարքերը. դժվարությամբ կարելի է հաշտ հարաբերվել նրանցից նույնիսկ ամենահաշտակյացի հետ, էլ չասենք, որ ոմանք հազիվ են հանդուրժում իրենք իրենց: Մենք պետք է հրաժարվենք ընդունել, որ այս խավարում, այս կեղտում, և՛ մատրիայի, և՛ ժամանակի, և՛ շարժման, և՛ շարժվողի այսպիսի հոսունության պայմաններում կարող ենք դառնալ պաշտամունքի կամ, ընդհանրապես, լուրջ վերաբերմունքի առարկա: Ընդհակառակը, հարկ է առույգաբար սպասել սեփական բնական վախճանին` չվրդովվելով նրա հապաղումից եւ սփոփվելով հետևյալ երկու դրույթներով: Ինձ ոչինչ չի կարող լինել, որը չի համապատասխանում Ամբողջի էությանը: Երկրորդ` ես ոչինչ չեմ կարող անել իմ հանճարի դեմ: Մանավանդ որ ոչ ոք չի կարող պարտադրել ինձ անել դա: