Սիրում եմ, որ հայ աղջիկները սիրուն են, խնամված, գեղեցիկ աչքերով. Արսեն Լևոնյան


13:00 , 14 հունվար, 2014

Life.panorama.am-ը գրում է.

Սիրում եմ, որ հայ աղջիկները սիրուն են, խնամված, գեղեցիկ աչքերով. Արսեն Լևոնյան

Life.panorama.amի զրուցակիցը դերասան Արսեն Լևոնյանըով այսօր հանդես է 

գալիսԱրմենիա հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հարազատ թշնամի» 

հեռուստասերիալում `Տանոյի կերպարում.

-Նախ խոսենք Ձեր նոր կերպարի մասին: Սերիալում դերասանին փոխարինելու առաջարկն ինչպե՞ս եղավ:

-Շատ պատահական… Այնպես էր, որ ես որոշ ժամանակ առաջ թատրոնից դուրս էի եկել և այդ մի քանի ամսվա ընթացքում գործունեությամբ զբաղված չէի… Զանգահարեցին «Արմենիա» հեռուստաընկերությունից, գնացի հանդիպման ու առաջարկ ստացա… Համաձայնեցի միայն մի պայմանով՝ կերպարը կկերտեմ ինչպես ինքս եմ պատկերացնում…

-Սերիալին հետևո՞ւմ էիք, ծանո՞թ էիք կերպարին:

-Մինչ այդ չեմ հետևել, բայց երբ պետք է նկարահանվեի՝ ամբողջ օրը նստել եմ տանը ու նայել՝ մոտավոր հասկանալու համար… Նաև իմ մտերիմ ընկերները, ովքեր վաղուց են այդ սերիալում հանդես գալիս, բավական պատմել էին…

-Իսկ ի՞նչն էր պատճառը, որ որոշեցիք կերպարի տեսակն ամբողջովին փոխել:

-Անիմաստ կլիներ ժողովրդին «խաբել», որ ես նույնն եմ, ու խաղալ այնպես, ինչպես նախորդ դերակատարը… Նամանավանդ, որ կերպարը՝ Տանոն, վիրահատության չի ենթարկվել… Խելքին մոտիկ չէր լինի…   

-Կարելի՞ է ասել, որ դուք նման եք Ձեր կերտած Տանոյին:

-Քիչ թե շատ՝ այո… Ես էլ քայլերիս մեջ հանգիստ եմ, չշտապող… Չպետք է մարդուն միանգամից «վրա տաս», կամ էլ, եթե պետք է՝ ժամանակին…

-Մինչ նկարահանման սկսելը՝ նախկին դերակատարի՝ Նարեկ Ներսիսյանի հետ հանդիպում, զրույց, կարծիքների փոխանակում եղե՞լ է:

-Ասեմ, որ Նարեկը շատ շնորհքով, տաղանդավոր տղա է, դեռ ուսանող տարիներից միմյանց հետ շփվել, ընկերություն ենք արել… Այո, հանդիպել ու բավական զրուցել ենք…

-Արսենդուք Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասան էիքԱսացիքոր դուրս եքեկելԻնչո՞ւ:

-Անձնական է… Թատրոնն իմ կյանքում ամենակարևոր ու գլխավոր դերերից մեն է ունեցել: Թատրոնը դերասանի համար ես համարում եմ կին… Այդպես եմ ընկալում…

-… Այլ թատրոնում աշխատանքը շարունակելու նպատակ չունե՞ք:

-Ունեմ, առաջարկներ էլ կան, պարզապես դեռ պետք է կողմնորոշվեմ… Հիմա կենտրոնացած եմ սերիալի վրա: Եթե մի քանի բան անեմ՝ խիտ գրաֆիկով, կարող է լավ հանդես չգամ…

-Իսկ այլ առաջարկներ ունե՞քթե դրանք ևս պետք է սպասեն սերիալի ավարտին

Առաջարկ եմ ունեցել Հանրային հեռուստաընկերությունից, բայց ասացի, որ «Արմենիայում» եմ և գնալ չեմ կարող: Ի դեպ, էպիզոդիկ կերպարով նկարահանվել եմ ռուսական «Ստրելոկ» ֆիլմում: Ֆիլմերի առաջարկներից շատ խոսել չեմ ուզում, քանի որ դեռևս հստակ որոշումներ չկան… Ասեմ, որ Արմենիա TV-ն շուտով նոր նախագիծ կներկայացնի, որում  հանդես են գալու դերասան ու երգիչ… Ինձ ևս առաջարկել են, բայց դեռ մտածում եմ, չգիտեմ…

-Եթե առաջարկն ընդունեք և մասնակցեքգիտե՞քթե ում հետ եք հանդես գալու:

-Դեռ ոչինչ չգիտեմ… Ողղակի ասացին, որ լավ եմ երգում, ցանկալի է մասնակցեմ…Բայց այնքան էլ տրամադրված չեմ…

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ