12:11 , 14 հունվար, 2014Lragir.am-ը գրում է.
Չինացի բժիշկ-մանկաբարձուհի Ջան Շուսյան, ով խոստավանել է 7 երեխաների գողանալու և վաճառելու փաստը, մահվան է դատապարտվել՝ պատժի իրականացման 2 տարի հետաձգմամբ: Այս մասին տեղեկացնում է BBC-ը:
Ըստ ցուցմունքների, բժիշկը համոզել է ծնողներին հրաժարվել երեխաներից, քանի որ նորածիններն իբր հիվանդ են: Նրան ձերբակալել են այն բանից հետո, երբ նորածիններից մեկի մայրը ոստիկանությանը հայտնել է առևանգման վերաբերյալ իր կասկածների մասին: Հետաքննության արդյունքում 6 երեխաների ողջ են հայտնաբերել: 1 երեխա էլ մահացել է:
Երեխայի գողացման վերջին դեպքը տեղի է ունեցել 2013 թվականի հուլիսի 16-ին: 23-ամյա կինը լիովին առողջ տղա է ծնել, սակայն մանկաբարձուհին ստել է, թե իբր երեխան լուրջ հիվանդ է և պնդել է, որ ծնողները հրաժարվեն նրանից: Նա էլ երեխային վաճառել է երկու այլ կասկածյալների:
Ծնողները դեպքից հետո կասկածել են և դիմել ոստիկանություն: Երեխային գտել և վերադարձրել են ծնողներին: Ջանը և մի քանի այլ անձինքն ձերբակալվել են: