12:15 , 14 հունվար, 2014Լուսանկարիչ Քևին Մակնիլը բնակվում է ԱՄՆ-ում: Իր սքանչելի բնապատկերներում նա ցուցադրում է աշխարհի ամենայուրահատուկ վայրերը: Նա մեծ համբերատարություն ու նվիրվածություն է դրսևորում իր աշխատանքում: Քևինն իր կնոջ հետ ճանապարհորդել է ողջ Հյուսիսային Ամերիկայով և լուսանկարել այնտեղի զանազան բնապատկերները:
Վերջին մի քանի տարիներին Քևինն անհատական և խմբակային դասեր է տալիս սկսնակ լուսանկարիչներին: Նա նաև լուսանկարների հետագա մշակման գիտակ է և դասավանդում է նաև Adobe Photoshop: Նրա լուսանկարչական աշխատանքները հրատարակվել են այնպիսի հեղինակավոր ամսագրերում, ինչպիսիք են Outdoor Photographer-ը, Nature’s Best-ը, Digital Photo-ն, Photo Plus-ը, և National Geographic-ը: Ստորև ներկայացված է նրա հրաշալի լուսանկարների շարքը: Հուսով ենք, որ դրանք ձեզ դուր կգան:






























