Ձմեռային արձակուրդները որոշ դպրոցներում երկար կտևեն


11:30 , 14 հունվար, 2014

Ձմեռային արձակուրդները որոշ դպրոցներում երկար կտևենPanorama.am-ը գրում է.

Երևանի որոշ դպրոցներում ցածր ջերմաստիճանի պատճառով խափանվել են ջեռուցման համակարգերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նաև Կրթության և գիտության Արմեն Աշոտյանը. «Ցրտերի պատճառով որոշ դպրոցներում ջեռուցման համակարգերը շարքից դուրս են եկել: Ընթանում են վերականգնման աշխատանքներ»:

Նախօրեին թիվ 142 ավագ դպրոցի աշակերտներն են դասերից շատ շուտ վերադարձել, բայց ինչպես Panorama.am-ին տեղեկացրեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետՆարինե Հովհաննիսյանը, այսօր արդեն դպրոցը կշարունակի նորմալ աշխատել:

Նարինե Հովհաննիսյանը հայտնեց, որ մարզերի որոշ դպրոցների թույլատրել են երկարացնել արձակուրդը` գարնանայինի հաշվին: Մայրաքաղաքում գարնանայինի հաշվին ձմեռային արձակուրդները երկար կտևեն թիվ 83 դպրոցում և մի քանի հատուկ դպրոցներում:

«Դեռ դեկտեմբերին որոշված էր, որ 3 հատուկ դպրոցներում կերկարաձգվեն, որովհետև խուլերի, կույրերի դպրոցներ են, այստեղ նաև մարզերից սովորղներ կան: Մենք թողնում ենք, որ երկարացնեն, որպեսզի երեխաները միանգամից գան, շարունակեն»,- ասաց նա:

Ջեռուցման համակարգեր են շարքից դուրս եկել նաև մայրաքաղաքի 4 դպրոցներում, որոնք գտնվում են քաղաքապետարանի ենթակայության տակ:

Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե ՍողոմոնյանըPanorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ արձակուրդների ընթացքում ջերմաստիճանի կտրուկ տատանման պատճառով խնդիրներ եղել են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ