Այ մարդ, սենց էլ էգոցենտրիկ ժողովուրդ կլինի


11:25 , 14 հունվար, 2014

Ֆրանսիայի արքա Լյուդովիկոս 15-րդն ասում էր. «Ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ»: Էսօր գործի գալուց ես հերթական անգամ հասկացա, որ Հայաստանում կա մոտավորապես մի 2-3 միլիոն Լյուդովիկոս 15-րդ, որոնցից յուրաքանչյուրը կաղապարված ա իր ա միկրոտիեզերքում և թքած ունի ամեն ինչի վրա, բացի իրա անձնական կոմֆորտից: Պարզ օրինակ բերեմ.
Ախպերս իրա դռանդուլետով ինձ էսօր գործի էր իջեցնում: Նեղ փողոցներից մեկով գնում ենք, դիմացներիցս ձյուն մաքրող մեծ մեքենան է գնում (ի պատիվ թաղապետարանների ու քաղաքապետարանի, պետք է ասեմ, որ այս տարի անտերություն չի տիրում, քիչ թե շատ նորմալ աշխատում են) ու ճանապարհը մաքրում և հետևից եկող մեքենաները մի կերպ առանց սահելու առաջանում են:
Իսկ ի՞նչ եք կարծում, ի՞նչ էին անում փողոցի վրայի սեփական տներում ապրող հայերը. այո-այո, դուք չեք սխալվում, մեր սիրելի հայրենակիցները բահերով ձյունը իրենց տան դիմացի գազոնից վերցնում էին ու լցնում էին ոչ երթևեկելի մասին ճանապարհի վրա, որը հազիվ էր մաքրվել...

Ասա տնաշեններ, որ տններիդ դեմը էդ ձյունը մնա սարսափելի չի, կհալի ու կգնա, իսկ եթե քո անհամբերության պատճառով մարդ գնա գլուխն ուտի՞, կամ մեքենան վնասի՞: Այ մարդ, սենց էլ էգոցենտրիկ ժողովուրդ կլինի...