Եթե ուշադրություն դարձնեք ձեր շուրջը կատարվելիքի արհեստականոսւթյան վրա, երբեք չեք կարողանա դերի մեջ մտնել:
Հաճախ նկարահանման խմբից ինչ-որ մեկը հարցնում է. «Ես այստեղ նորմա՞լ եմ կանգնած, չե՞մ խանգարում»: Ես միշտ պատասխանում եմ. «Ես ձեզ նույնիսկ չեմ էլ տեսնում»:
Եթե ձեր կյանքում չկան սահմանափակումներ, ուրախություններն էլ քիչ են: Եթե կարող ես անել այն ամենն, ինչ ցանկանաս, շատ շուտ կձանձրանաս:
Ֆիլմը կատարյալ հաջողության հասցնելու համար պետք է խաղաս այն ամենի վրա, ինչի վրա հնարավոր է խաղալ:

Աստծո մասին զրույցները գրեթե վտանգավոր են, քանի որ դա շատ նեղանձնական թեմա է: Կրոնի հետ ես առնչվել եմ ներսից. հաճախել եմ կաթոլիկական դպրոց և մտերմություն արել հրեաների հետ:
