09:29 , 14 հունվար, 2014
Աշխատում եմ 3 տարբեր հաստատություններում, որոնցից երկուսում գրանցված եմ, իսկ մեկի հետ ունեմ ծառայություններ մատուցելու պայմանագիր: Հիմա ստացվում է այնպես, որ ես բոլոր 3 տեղերում էլ պետք է վճարեմ կուտակային կենսաթոշակ: Չեմ հասկանում՝ ի՞նչ չափանիշներով է մշակել այս օրենքը մեր կառավարությունը: Եթե ես գրանցված չեմ որպես աշխատող և չունեմ համապատասխան իրավունքներ հետևյալ կազմակերպությունից, ինչո՞ւ պետք է կատարեմ աշխատողի համար նախատեսված բոլոր պարտականությունները: Ծառայություններ մատուցելու պայմանագրով նախատեսված չէ ո՛չ ֆիզարձակուրդ, ո՛չ բյուլետեն, ո՛չ արձակուրդ, ո՛չ աշխատանքային ստաժ է հաշվարկվում, բայց ես կատարում եմ աշխատողի համար նախատեսված բոլոր պարտականությունները` սոցվճար, եկամտահարկ և հիմա էլ կուտակային կենսաթոշակ: Մեր կառավարությունը մեզ բոլորիս էշի տեղ է դրել, արդեն հնարավոր չէ հանդուրժել Տիգրան Սարգսյանի՝ ժողովրդին կողոպտելու միջոցները: Մեր տգետ իշխանությունները ուղեղը միայն սեփական գրպանները լցնելու ուղղությամբ է աշխատում: Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացուն գոյատևելու համար մի ելք է մնում` լքել սեփական հայրենիքը: