08:35 , 14 հունվար, 20141in.am-ը գրում է.
Ավստրալացի հրշեջներն այսօր կարողացել են իրենց վերահսկողության տակ վերցնել անտառային սաստիկ հրդեհը, որն արդեն մի քանի օր տարածվում է երկրի արևմտյան հատվածում գտնվող Փերթ քաղաքի մոտակայքում: Նախնական տվյալներով՝ կրակը քաղաքի արվարձանում ոչնչացրել է 52 տուն ու շինություն:
Հրդեհի զոհ է դարձել մեկ մարդ՝ 62-ամյա Ռոն Շոն: Նա չի կարողացել դուրս գալ սեփական տանից այն բանից հետո, երբ տանիքը փլվել է: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Վերջին օրերին քաղաքում օդի ջերմաստիճանը գերազանցում է 40 աստիճանը: Առաջիկա երեք օրում սպասվում է ջերմաստիճանի մինչև 30 աստիճանի նվազում, սակայն շաբաթվա վերջին 40 աստիճան շոգը կվերադառնա՝ կանխատեսում են օդերևութաբանները:
Քաղաքի արևելյան ծայրամասերում կրակի դեմ պայքարում են ավելի քան 400 հրշեջներ, սակայն իրավիճակը բարդացնում է Կենտրոնական Ավստրալիայի անապատային շրջաններից եկող ուժեղ և չոր քամին: