08:10 , 14 հունվար, 20141in.am-ը գրում է.
Ամերիկյան Ֆլորիդա նահանգի կինոթատրոններից մեկում երկուշաբթի հրաձգությունից տուժած երկու այցելուներից մեկը մահացել է: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով տեղի իրավապահ մարմիններին:
Դեպքը տեղի է ունեցել Ուեսլի-Չապել քաղաքի կինոթատրոնում, որտեղ ցուցադրվում էր «Միակ վերապրածը» (Lone Survivor) ֆիլմը: Հանդիսականներից մեկը բջջայինով SMS է հավաքել, ինչը դուր չի եկել հետևում նստած տղամարդուն: Նա վերցրել է ատրճանակն ու կրակել իր հանգիստը խախտողին և նրա կնոջը: Կինը հոսպիտալացվել է: Նրա վիճակի մասին չի հաղորդվում:
Դեպքի վայր ժամանած իրավապահները ձերբակալել են հրաձիգին:
Կինոթատրոնում կրակ բացած տղամարդը նախկին ոստիկան է՝ հայտնել է տեղի ոստիկանությունը: 71-ամյա Քերթիս Ռիզի դեմ առաջադրվել է երկրորդ աստիճանի ծանր սպանության մեղադրանք՝ ասել է շրջանային շերիֆ Պասկո Քրիս Նոկոն: