Սրա՞նք են այս երկրի տերերը, ես սրանց տիրոջ մերերը…


07:27 , 14 հունվար, 2014

Սրա՞նք են այս երկրի տերերը, ես սրանց տիրոջ մերերը…Hraparak.am-ը գրում է.

Է՜, միշտ էլ այդպես է եղել, նոր չէ, այն գրողները, արվեստագետները ովքեր մոտ չեն եղել իշխանությանը, կենդանության օրոք օր ու արև չեն տեսել, ամենաքիչը՝ անտեսվել են: Մահից հետո էլ մինչև նրանց վրա քար են քաշել, ժողովրդի սիրտը ճաքել է:
Տարիներ առաջ Սիսիանի քաղաքապետ Լավրենտի Սարգսյանի մոտ էի: Նա շատ մոտ էր եղել Համո Սահյանի հետ ու ներկայացրեց բանաստեղծի արդարացի վրդովմունքը՝ իշխանությունների հանդեպ: Հետաքրքիրն այն է, որ նա ասաց, որ Սահյանի հանրահայտ քառատողի սկզբնական ձևն այսպիսին է եղել.
Փոխվել են տերերն ու դերերը,
Բայց նույնն է երախը վիշապի,
Սրա՞նք են այս երկրի տերերը,
Ես սրանց տիրոջ մերերը…
Քաղաքապետը նշեց, որ վերջին տողը հետագայում փոխվեց, գեղարվեստականացվեց ու դարձվեց՝ Աղոթեմ, որ մահս շտապի: Համոյի վերաբերմունքն իշխանությունների հանդեպ նախնական տողով շատ բաց երևում է: Մի առիթով Սահյանն ասել է. «Եթե նա Թումանյանն է, ինձ համար հետաքրքրական են անգամ նրա շալվարի կարկատանները»:Սա միաժամանակ խրատ է եղել, որ մեծերի կյանքում ոչինչ անկարևոր չէ: Այդ առումով գրառում եմ նախնական ձևը:

ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ