00:39 , 14 հունվար, 2014
Armsport.am-ը գրում է.
Այսօր տեղի է ունեցել «Ոսկե Գնդակի» մրցանակաբաշխությունը, որի ժամանակ 2013 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով շրջանեցել է «Բարսելոնայի» արգենտինացի գոլահար Լիոնել Մեսիին և «Բավարիայի» ֆրանսաիցի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին:
Մրցանակաբաշխությունից հետո Մեսսին շնորհավորել է Ռոնալդուին:
«Կարող եմ միայն շնորհավորել Կրիշտիանուին, նա արժանի էր «Ոսկե Գնդակին»: Նաև շնորհավորում եմ Ռիբերիին, ով նույնպես կարող էր հաղթել:
Ես հասկանում եմ նրա արձագանքը՝ բեմում արտասվելը, դրանք բնական էմոցիաներ էին»,- նշել է արգենտինացին: