00:09 , 14 հունվար, 2014
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը պարգևներ էր հանձնում որոշ լրատվամիջոցների և լրագրողների՝ կառավարության աշխատանքները հիմնավոր լուսաբանելու համար...
Իր խոսքում վարչապետը կարևորեց ժողովրդավարության հաստատման փաստը՝ ի սկզբանե արդեն խախտելով ժողովրդավարության սկզբունքները, քանզի գրեթե բացակայում էին ընդդիմադիր այն լրագրողներն ու տեսաբանները, որոնք իսկապես ներկայացրել են կառավարության գործունեությունը, քննադատել, բաղդատել, մտահոգություն արտահայտել, ջանացել լրագրողական բարձր արհեստավարժությամբ ցույց տալ կառավարության վայրէջքներն ու վերելքները...
Պարգևատրվողների ու ներկաների մեջ քիչ չէին կցկտուր, դպրոցական շարադրությունից էլ ցածր որակներով «նյութեր» գրողները, կառավարության նիստերին ընդամենը սեփական անձը ցուցանելու ու նախարարներին քսմսվելու պատրաստակամությամբ ներկայացողները...
Անկեղծորեն, խղճացի վարչապետին, որ նրան դեմ են տվել մի ցուցակ, որտեղ ընդգրկվածներից ոմանք պարզապես առնչություն չունեն լրագրության հետ...
... Չերչիլը պարգևատրում էր այն լրագրողներին, որոնք քննադատում էին իրեն՝ այսպիսով նպաստելով այն բանին, որ նա կարողանա ճիշտ ուղով տանել կառավարությունն ու երկիրը...