00:07 , 14 հունվար, 20141in.am-ը գրում է.
«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունից հետո ամենից շատ քննարկվող անձանցից մեկը դարձել է դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը: Նա արևմտյան պարբերականների շապիկներին է հայտնվել իր հումորի զգացողության շնորհիվ:
Դերասանուհին կատակել է` երբ երգչուհի Թեյլոր Սվիֆթը հետնաբեմում հարցազրույց է տվել Ռայան Սիքրեսթին, Նա այնպիսի տեսք է ընդունել, ասես, ցանկացել է մոտենալ Սվիֆթին և որևէ չարաճճիություն անել: «Ես ցանկանում էի մոտենալ և նրան հրել աստիճաններից: Վստահ եմ` դա նրան դուր կգար»,- ասել է դերասանուհին:
Որքան էլ տարօրինակ է, այս կատակը Սվիֆթին դուր է եկել:
Իսկ դերասան Քեյթ Հոլթոնը նմանակել է Լոուրենսին: Նա ծածկվել է ծածկոցով, այն կապել երկու գոտիով և ընդունել դերասանուհու դեմքի չարագուշակ արտահայտությունը:
Այս մասին գրում է 7days.ru կայքը:

