«Ոսկե գնդակը» Կրիշտիանու Ռոնալդուինն է


23:26 , 13 հունվար, 2014

Արդեն հայտնի է, թե ով է «Ոսկե գնդակի» դափնեկիրը: 2013 թվականի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Մադրիդի Ռեալի եւ Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Մրցանակը ֆուտբոլիստին հանձնեց Զեպ Բլատերը: Կրիշտիանու Ռոնալդուն ֆուտբոլային իր ողջ կարիերայի ընթացքում երկրորդ անգամն է արժանանում այս կոչմանը:

«Ոսկե գնդակի» համար պայքրում էին նաև լավագույն ֆուտբոլիստի կոչմանը չորս անգամ արժանացած Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին եւ Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին: