Քսենյա Սոբչակը ծաղրել է Անաստասիա Վոլոչկովային


23:24 , 13 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Քսենյա Սոբչակի հումորի լավ զգացողության մասին վաղուց է հայտնի. նա կատակ-տեսահոլովակներ է նկարահանում, «երկրպագում» է Ստաս Միխայլովին և հանգիստ չի տալիս Անաստասիա Վոլոչկովային: 
Հունվարի 13-ին Մալդիվյան կղզիներում արված լուսանկարով Սոբչակը ծաղրել է Վոլոչկովային: 

Instagram-ի իր ֆոտոբլոգում Քսենյան մի լուսանկար է հրապարակել, որտեղ, ի տարբերություն տեսախցիկների առջև հանվել սիրող Վոլոչկովայի, ամբողջովին ծածկվել է սրբիչներով: 

«Հանուն այս լուսանկարի արժեր Մալդիվյան կղզիներ գնալ»,- մեկնաբանել է նա լուսանկարը: