23:02 , 13 հունվար, 2014Armsport.am-ը գրում է.
Ցյուրիխում կայացած մրցանակաբաշխության ժամանակ հայտնի դարձավ 2013 թվականի լավագույն ֆուտբոլիստի անունը, որին հավակնում էին Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին և «Բարսելոնայի» հարձակվող, մրցանակի քառակի դափնեկիր Լիոնել Մեսսին:
Զեպ Բլատերի ձեռքից «Ոսկե գնդակը» ստացավ Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերայում նվաճելով երկրորդ «Ոսկե գնդակը»:

Հայտնի դարձավ նաև տարվա խոհրդանշական հավաքականը.
Դարպասապահ - Մանուել Նոյեր («Բավարիա»)
Պաշտպաններ - Ֆիլիպ Լահմ («Բավարիա»), Սերխիո Ռամոս («Ռեալ Մադրիդ»), Տիագո Սիլվա («Պարի Սեն Ժերմեն»), Դանի Ալվես («Բարսելոնա»)
Կիսապաշտպաններ - Չավի («Բարսելոնա»), Անդրես Ինյեստա («Բարսելոնա»), Ֆրանկ Ռիբերի («Բավարիա»)
Հարձակվողներ - Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ Մադրիդ»), Զլատան Իբրահիմովիչ («Պարի Սեն Ժերմեն»), Լիոնել Մեսսի («Բարսելոնա»)

Հայտնի դարձավ նաև տարվա լավագույն մարզչի և կանանց ֆուտբոլի լավագույն մարզչի անունները: Մրցանակներին արժանացան համապատասխանաբար Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը և կանանց ֆուտբոլի Գերմաիայի հավաքականի մարզիչ Սիլվիա Նայդը:
Արդար խաղի (FairPlay) մրցանակին արժանացավ Աֆղանստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան:
Տարվա լավագույն գոլ ճանաչվեց Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվող Զլատան Իբչահիմովիչի գոլը՝ Անգլիայի ընտրանու դեմ ընկերական խաղում: