Երևի նա միշտ գործողներից վախեցել ու քծնել է, համարձակ է դարձել հեռացածների դեպքում


21:07 , 13 հունվար, 2014

Հերիք չի, որ Հայաստանում Քրիստոնեա-ժողովրդական փքուն անունով կուսակցություն կա, դեռ այս կուսակցության միակ անդամ ու նախագահ Սոս Գիմիշյանն էլ հանդես է գալիս ,,քաղաքական իմիջով,, ու գնահատականներ տալիս... Էս մարդը խիստ դեմ է Լևոն Տեր-Պետրոսյանին (ասում են, արջի քոթոթները երբ մեծանում են, պապ-արջի համապատասխան տեղի հետ են խաղում), էս մարդը խիստ դեմ է Ռոբերտ Քոչարյանին... Իսկ ահա Սերժ Սարգսյանի մասին լռում է... Երևի նա միշտ գործողներից վախեցել ու քծնել է, համարձակ է դարձել հեռացածների դեպքում...