Հուսով եմ մոտ 8 շաբաթ անց կրկին խաղալ. Նասրի. Սպորտ


19:46 , 13 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Սամիր Նասրին, ով վնասվածք է ստացել «Նյուքասլ»-ի դեմ մրցավեճում, պատմել է, որ հույս ունի կրկին խաղադաշտ դուրս գալ մոտ 8 շաբաթ անց: 

Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում հունվարի 12-ին «քաղաքայիններ»-ը մրցակցի հարկի տակ հանդիպեցին «Նյուքասլ»-ին և առավելության հասան 2:0 հաշվով:

«Շնորհակալ եմ բոլորին աջակցության խոսքերի համար: Լուրերը վատը չեն. հուսով եմ մոտ 8 շաբաթ անց կրկին խաղալ»,- Նասրիի խոսքերը փոխանցում է ակումբի Twitter-ի պաշտոնական էջը: