Առաջին միջազգային «Սննդի փառատոնը» կանցկացվի Դուբայում


21:41 , 13 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Առաջին միջազգային «Սննդի փառատոնը» կանցկացվի Դուբայում՝ փետրվարի 21-22-ը: 

Աշխարհի հայտնի ռեստորանների, սննդի օբյեկտների, կիսաֆաբրիկատներ արտադրողների առաջատար շեֆ-խոհարարները այցելուների համար կկազմակերպեն ուտեստների պատրաստման վարպետության դասընթացներ, ինչպես նաև՝ «արվեստի ուտելի ստեղծագործությունների» ցուցադրություն, հայտնում է RIA Novosti-ն: