Չինական զվարճանքների այգում «Տիտանիկ» կկառուցվի


19:22 , 13 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Չինաստանի Սիչուան նահանգի զվարճանքների այգում կհայտնվի չինական «Տիտանիկը»: Ինչպես հայտնում է Reuters-ը, հայտնի նավը ծրագրվում է կառուցել 2016թ.: Նախագիծը գնահատվում է 1 մլրդ յուան (մոտավորապես 165 մլն դոլար):

Ինչպես պատմել է նախագծի ղեկավարը մամլո ասուլիսին, չինական «Տիտանիկի» ներսում կտեղակայվի թեմատիկ թանգարան՝ նվիրված նավի կառուցմանն ու կործանմանը:

Բացի այդ՝ նավում հնարավոր կլինի դիտել Ջեյմս Քեմերոնի 1997թ. նույնանուն ֆիլմը: 

«Տիտանիկն» իր առաջին ու վերջին ուղևորությունը կատարեց 1912թ. ապրիլի 14-ին: Նավը խորտակվեց Սաութհեմփթոնից դուրս գալուց մի քանի ժամ անց: